2050-ին Երկրի բնակչության կեսի մոտ կարճատեսություն կլինի. գիտնականներ

23:52 • 18.02.16

Գիտնականները հայտարարել են, որ 2050-ին Երկիր մոլորակի բնակչության կեսի մոտ կարճատեսություն կլինի, իսկ մեկ հինգերորդի մոտ կտրուկ կբարձրանա կուրության վտանգը:

 

Ինչպես նշվում է Ophthalmology ամսագրում հրապարակված գիտական հոդվածում` հետազոտության արդյունքների համաձայն` ողջ աշխարհում մոտ 2  մլրդ մարդ ներկայում տառապում է կարճատեսությամբ, 2020-ին նրանց թիվը կհասնի 2.6 մլրդ-ի, իսկ 2050-ին` 5 մլրդ-ի:


Ըստ կանխատեսումների`  այդ թիվը 2050-ին կլինի 4 758 մարդ, որը կկազմի ընդհանուր բնակչության 49.9 տոկոսը: Նշվում է, որ 938 մլն մարդու մոտ կարճատեսության բարձրագույն աստիճան կլինի:


Այս եզրահանգմանը գիտնականները եկել են վերլուծելով 145 տարբեր հետազոտության արդյունքներ, որոնց 2.1 մլն մարդ է մասնակցել:


Գիտնականների կարծիքով` կարճատեսության զարգացումը կարելի է շատ հեշտ հետաձգել: Դրա համար պետք է շատ ժամանակ անցկացնել ցերեկային լույսի տակ` փողոցում:
 

 

2050-ին Երկրի բնակչության կեսի մոտ կարճատեսություն կլինի. գիտնականներ