Toyota-ն ավելի քան 1 մլն ավտոմեքենա է հետ կանչում` անվտանգության գոտու հետ կապված խնդիրների պատճառով

09:51 • 18.02.16

Ճապոնական Toyota ընկերությունը հայտարարել է ԱՄՆ-ում մոտ 1.1 մլն ավտոմեքենաների հետկանչի մասին` անվտանգության գոտիների հետ կապված խնդիրների պատճառով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Հետկանչի են ենթակա 2006-2012թթ. արտադրության RAV4 մոդելները, ինչպես նաև 2012-2014թթ. RAV4 էլեկտրական շարժիչներով մոդելները:

 

Պարզվել է, որ գործարանային թերության պատճառով հետ կանչվող մեքենաներում անվտանգության գոտիները կարող են չաշխատել անհրաժեշտ ձևով` հանգեցնելով ուղևորների լուրջ վնասվածքների:

 

Անսարքությունները կշտկվեն անվճար: Toyota-ի ներկայացուցիչներին հայտնի չէ որևէ դեպք տվյալ անսարքության պատճառով ստացված վնասվածքների մասին:
 

Toyota-ն ավելի քան 1 մլն ավտոմեքենա է հետ կանչում` անվտանգության գոտու հետ կապված խնդիրների պատճառով