Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո համացանցը խափանումներով է աշխատել
Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության առաջին ժամերին համացանցի թուրք օգտատերերը դժվարությունների են հանդիպել սոցցանցերն օգտագործելու հարցում, հայտնում է Hurriyet-ը։
Պարբերականը նշում է, թե շատերն են բողոքել «դանդաղությունից», և տպավորություն է եղել, որ այն միտումնավոր են սահմանափակել։
Տեքստում նշված է, որ տեխնիկապես դա հնարավոր է Թուրքիայում, և դա կարող էր օգտագործված լինել այդ դեպքում։
Երկրի բնակիչները դժվարություններ են ունեցել Facebook և Twitter սոցցանցերն օգտագործելու հարցում։
Պարբերականը, սակայն, չի հաստատում նման սահմանափակման փաստը, ինչպես նաև այն, որ դա կապ ունի Անկարայի ահաբեկչության հետ։
Ինչպես հաղորդվել է՝ թուրքական մայրաքաղաքի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվել է 28, վիրավորվել ավելի քան 60 մարդ։










