Գիտնականները ծաղկի նոր տեսակ են հայտնաբերել՝ սաթի մեջ
Դոմինիկյան Հանրապետության տարածքում գիտնականները սաթի կտորներ են հայտնաբերել, որոնցում պահպանվել է գիտությանն անհայտ բույս:
«Գազետա»-ն հայտնում է, որ նորահայտ ծաղկի նկարագրությունը ներկայացվել է Nature Plants գիտական հանդեսում: Ծաղկի պահպանված հատվածների տրամագիծը չի գերազանցում 1 սմ-ը, պատկանում է Strychnos տեսակին:
Նոր ծաղիկը ստացել է Strychnos electri անվանումը՝ ի պատիվ սաթի, որի հունական անվանումը elektron է: Գիտնականները ենթադրում են, որ ծաղիկը մի քանի տասնյակ միլիոն տարեկան է:











