Օրական մեկ բաժակ գինին կօգնի երիտասարդ տեսք ունենալ. գիտնականներ

23:58 • 19.02.16

Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ օրական մեկ բաժակ գինի խմելը օգնում է ավելի երիտասարդ տեսք ունենալ, հայտնում է The Independnet-ը:

 

Այովայի համալսարանի գիտնականները հետազոտել են հազար ամերիկացու և պարզել, որ օրական մեկ բաժակ ալկոհոլային խմիչք օգտագործողներն ավելի ուշ են ծերանում:

 

Ծերացման պրոցեսը նաև ավելի առողջ կերպով է ընթանում:


Նշվում է, որ խոսքը հենց ալկոհոլի չափավոր կիրառման մասին է: Իսկ դրա չափազանց շատ կիրառության դեպքում ծերացումն ավելի արագացված տեմպով է ընթանում:

 

Օրական մեկ բաժակ գինին կօգնի երիտասարդ տեսք ունենալ. գիտնականներ