Եվրոպական ընկերությունը ջրածնային էներգիայով աշխատող ֆուտուրիստական մեքենա է ստեղծել (լուսանկարներ)

01:52 • 19.02.16

Եվրոպայում ջրածնային մեքենաներ արտադրող նոր ընկերություն է հայտնվել, որը գործում է Ուելսում:  Riversimple  ստարտափը վերջերս ներկայացրել է ջրածնային էներգիայով աշխատող իր առաջին մոդելը:

 

Ինչպես գրում է Tech Insider-ը, մեքենան դեռևսկոնցեպտային է: Այս տարի արդեն կսկսվեն փորձարկումները Եվրոպայի փողոցներում, իսկ շուկայում այն կհայտնի 2018-ին:


Rasa մոդելը  482 կմ տարածություն է անցնում մեկ լիցքավորմամբ և գերթեթև է: Մեքենան կշռում է մոտ 590 կգ:


Մեքենան համալրված է 4 էլեկտրական շարժիչներով, որոնք, տեղադրված լինելով անիվների վերնամասում, վերականգնում են արգելակման ժամանակ ծախսվող կինետիկ էներգիայի 50 տոկոսը:
 

Եվրոպական ընկերությունը ջրածնային էներգիայով աշխատող ֆուտուրիստական մեքենա է ստեղծել (լուսանկարներ)