Windows 10 Mobile համակարգը հասանելի կլինի փետրվարի 29-ին. ԶԼՄ-ներ

01:38 • 19.02.16

Բջջային հեռախոսների համար  Windows 10 Mobile առաջին օպերացիոն համակարգը, ամենայն հավանականությամբ, ներբեռնման համար հասանելի կլինի արդեն փետրվարի 29-ին:

 

Ինչպես հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով իր աղբյուրներին, այս մասին հայտնի է դարձել Microsoft-ի մեքսիկական ստորաբաժանման  աշխատակիցներից մեկի հաղորդման արդյունքում: Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:


Հայտնի է, որ Windows 10 Mobile համակարգը հասանելի կլինի Lumia 430, Lumia 435, Lumia 532, Lumia 535, Lumia 540, Lumia 635, Lumia 640, Lumia 640 XL, Lumia 735, Lumia 830 և Lumia 930 հեռախոսների համար:


Օպերացիոն համակարգը տեղադրելու համար անհրաժեշտ կլինի  Windows Phone 8.1 սարքավորումը:

 

Windows 10 Mobile համակարգը հասանելի կլինի փետրվարի 29-ին. ԶԼՄ-ներ