Volvo-ն հրաժարվում է մեքենաների ավանդական բանալիներից (տեսանյութ)

01:12 • 20.02.16

Volvo  ընկերությունը մտադիր է իր մեքենաները ներկայացնել էլեկտրոնային բանալիով, որոնք կփոխարինեն ավանդական մեխանիկական բանալիին: Motor.ru-ի հաղորդմամբ` այս գործառույթը հասանելի կլինի 2017-ին:


Շվեդական մեքենաշինական ընկերությունը կառաջարկի իր հաճախորդներին թվային բանալիով հատուկ հավելված ներբեռնել սմարթֆոնում, որն աշխատելու է Bluetooth-ի հետ համատեղ: Բջջայինի օգնությամբ հնարավոր կլինի բացել, փակել մեքենայի դռներն ու գործի գցել շարժիչը:


Բացի այդ,  Volvo մեքենաների տերերը կկարողանան իրենց «բանալին» ուղարկել այլ մարդկանց, որպեսզի հարազատներն ու ընկերները նույնպես կարողանան վարել այն:


 

Volvo-ն հրաժարվում է մեքենաների ավանդական բանալիներից (տեսանյութ)