Ներկայացվել է Pagani Huayra մոդելի «գերհզոր» տարբերակը, որն անվանվել է Pagani-ի առաջին հաճախորդի պատվին (լուսանկարներ)

01:42 • 20.02.16

Pagani  ընկերությունը պաշտոնապես ներկայացրել Huayra սուպերքարի «գերհզոր» տարբերակը, որն ստացել է BC անվանումը` իտալական ընկերության առաջին հաճախորդ և մեքենաների կոլեկցիոներ Բեննի Կայոլայի պատվին: 

 

Ինչպես հայտնում է Motor.ru-ն` նորույթը զինվել է V12 երկտուրբո շարժիչով, որի մշակմամբ զբաղվել են Mercedes-AMG-ի մասնագետները: Նախնական տվյալներով` շարժիչի հզորությունը կազմում է 750 ձիաուժ: Այն աշխատում է Xtrac-ի ռոբոտացված փոխանցման տուփի հետ համատեղ:


Pagani Huayra BC մոդելի զանգվածը կազմում է 1218 կգ, որը 132 կգ-ով ավելի թեթև է Huayra ստանդարտ մոդելից:


Pagani Huayra BC-ն կթողարկվի ընդամենը 20 օրինակով, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 2.3 մլն եվրո: Բոլոր մեքենաներն արդեն վաճառվել են:

Ներկայացվել է Pagani Huayra մոդելի «գերհզոր» տարբերակը, որն անվանվել է Pagani-ի առաջին հաճախորդի պատվին (լուսանկարներ)