Ճապոնիայում 2015 թվականին գրանցվել է մոտ 55 միլիարդ հաքերային հարձակում

17:31 • 20.02.16

Ճապոնիայում 2015 թվականին գրանցվել է 54,5 միլիարդ հաքերային հարձակում՝ 29 միլիարդով ավելի, քան մեկ տարի առաջ: Այդ մասին հայտնել է երկրի կառավարությանը կից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը, գրում է ТАСС-ը:
 

Չարագործների հիմնական թիրախները եղել են անհատական համակարգիչները, ինչպես նաև պետական հաստատությունները և նախարարությունները: Դրա հետ մեկտեղ մի շարք կիբերհարձակումներ իրականացվել են անվտանգության համակարգերը, այդ թվում շենքերի ներսում և փողոցներում տեսախցիկները շարքից հանելու նպատակով:
 

Բացի այդ, անցած տարի Ճապոնիայում հաքերային հարձակումների հետևանքով գողացվել է ավելի քան 2 միլիոն մարդու անձնական տվյալներ:

 

 

 

Ճապոնիայում 2015 թվականին գրանցվել է մոտ 55 միլիարդ հաքերային հարձակում