Բելգիացին ֆուտուրիստական լողացող քաղաք է նախագծել` 20 000 բնակչի համար (տեսանյութ)

23:27 • 20.02.16

Բելգիացի ճարտարապետ Վինսենթ Կալեբաութը ֆուտուրիստական ջրային տներից բաղկացած օվկիանոսային լողացող քաղաքի նախագիծ է ստեղծել, որոնց կառուցման համար որպես  շինարարական նյութ է ծառայելու աղբը:

 

Ինչպես ներկայացնում է Tech insider-ը` բելգիացու նախագծած կոնցեպտը կոչվում է Aequorea, որը բաղկացած է զանգվածային գմբեթավոր կառույցներից` պատրաստված խաղաղօվկիանոսյան աղբից և ջրիմուռներից:


Պատրաստի վիճակում Aequorea-ն  սենյակներ կունենա  20 000 բնակչի համար, ինչպես նաև լաբորատորիաներ, աշխատասենյակներ և արվեստանոցներ:  Օվկիանոսային քաղաքում կարող են մրգեր և բանջարեղեններ աճեցվել:


Օվկիանոսի հատակին տեղակայված ջրային տորբինների դաշտը էներգիա կարտադրի ջրային ալիքներից առաջացող հոսանքից:

 

Բելգիացին ֆուտուրիստական լողացող քաղաք է նախագծել` 20 000 բնակչի համար (տեսանյութ)