Թոքերը մաքրելու բնական դեղամիջոց` ծխողների համար
Ծխելը հանգեցնում է առողջության քայքայման և երբեմն դառնում շնչառական հիվանդությունների առաջացման պատճառ: Սակայն շատերի համար բարդ է հրաժարվել ծխելու սովորությունից, քանի որ այն, կարծես, դարձել է նրանց կենսակերպի մի մասը:
Healthy food star-ը նման մարդկանց համար, ովքեր 5 տարուց ավելի են ծխում հիանալի բաղադրատոմս է ներկայացնում, որով պատրաստված դեղամիջոցը կօգնի մաքրել թոքերն ու թոթափել ծխի վնասակար ազդեցությունը:
Այդ դեղամիջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է 1 լիտր ջուր, 1 կտոր կոճապղպեղ, 400 գրամ շագանակագույն շաքարավազ, 400 գրամ սխտոր, 2 թեյի գդալ քրքում:
Պատրաստման եղանակը: Անհրաժեշտ է տաքացնել ջուրը, ավելացնել շաքարավազը, եռալուն պես ավելացնել մյուս բոլոր բաղադրիչները, շոգեխաշել 5 րոպե, ապա սառեցնել ստացված զանգվածը:
Օգտագործման եղանակը: Ստացված ըմպելիքից օրական պետք է խմել 2 ճաշի գդալից առավոտյան դատարկ ստամոքսին և ևս 2 ճաշի գդալից երեկոյան վերջին ուտեստից հետո:
Հեղուկը պետք է պահել սառնարանում:










