Դոնալդ Թրամփը կոչ է արել բոյկոտել Apple-ի արտադրանքը

09:55 • 20.02.16

ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող միլիարդատեր Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում կոչ է արել բոյկոտել Apple ընկերության արտադրանքը, փոխանցում է Корреспондент-ը։

 

Թրամփը կարծում է, որ ընկերության ղեկավարությունը պետք է օգնի Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչներին սմարթֆոնի կոտրման հարցում, որը պատկանել է Սան Բերնարդինոյի ահաբեկիչներից մեկին:

 

«Բոյկոտե՛ք Apple կորպորացիան այնքան, մինչև նա չտա անհրաժեշտ տեղեկությունը»,- հայտարարել է Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուն:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ամերիկյան դատարանն Apple ընկերությանը լրացուցիչ 3 օր է տվել` ՀԴԲ-ի և Արդարադատության նախարարության հարցմանը պատասխանելու համար, որը կապված է ահաբեկիչ Սայեդ Ֆարուքի iPhone-ի կոտրման հետ։
 

Դոնալդ Թրամփը կոչ է արել բոյկոտել Apple-ի արտադրանքը