Բրիտանացիները 2080 ձիաուժ հզորություն զարգացնող սուպերքար են ստեղծել (լուսանկարներ)

00:29 • 21.02.16

Բրիտանական Arash Cars  ընկերությունը հայտարարել է 2080 ձիաուժ հզորությամբ սուպերքար թողարկելու մասին, որի պրեմիերան կկայանա մարտին` Ժնևի ավտոսրահում:

 

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն` AF110 Hybrid մոդելի երկարությունը կկազմի 4645 մմ, լայնությունը` 2001 մմ, իսկ բարձրությունը` 1165 մմ:


Սուպերքարը կզինվի 6.2 լիտր աշխատանքային ծավալով V8 կոմպրեսորային շարժիչով` General Motors-ից, որը 900 ձիաուժ հզորություն է զարգացնում:  Ուժային համակարգում կընդգրկվեն նաև 295 ձիաուժ զարգացնող 4 էլեկտրական շարժիչներ և լիթիում-իոնային մարտկոցների համալիր: Մեքենայի ընդհանուր հզորությունը կկազմի 2080 ձիաուժ:  Յուրաքանչյուր էլեկտրաշարժիչ աշխատելու է առանձին երկդիապազոն փոխանցման տուփով:


100 կմ/ժամ-ը հիբրիդային սուպերքարը կզարգացնի 3 վայրկյանում, իակ առավելագույն արագությունը կկազմի 325 կմ/ժամ:


Սուպերհիբրիդի մրցութային և ճանապարհային տարբերակի արժեքը կկազմի 1.72 և 1.57  մլն դոլար համապատասխանաբար:


Հասանելի կլինի նաև կուպեի  ստանդարտ տարբերակը` 550 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով: Արժեքը կկազմի 500 000 դոլար:



 

Բրիտանացիները 2080 ձիաուժ հզորություն զարգացնող սուպերքար են ստեղծել (լուսանկարներ)