Aston Martin-ն պայմանագիր է կնքել` իր առաջին էլեկտրական մեքենան կառուցելու համար

14:57 • 21.02.16

Լյուքս դասի փոխադրամիջոցների արտադրությամբ զբաղվող  Aston Martin ընկերությունը պայմանագիր է կնքել չինական LeEco-ի հետ, որի շրջանակում կառուցվելու է բրիտանական ավտոբրենդի առաջին էլեկտրական մեքենան:

Ինչպես հայտնում է The Telehgraph-ը, էլեկտրական նորույթը պատրաստ կլինի 2018թ. ու կկրի RapidE անվանումը: Երկու ընկերությունների միջև կնքված պայմանագրում ասվում է  նաև, որ առաջին մոդելի հաջողության դեպքում`  համատեղ կարտադրվի նաև Faraday Future մոդելը:

Aston Martin-ի և LeEco-ի համատեղ հայտարարությունում ասվում է, որ RapidE-ն ունենալու է նրբաճաշակ դիզայն, գերժամանակակից տեխնոլոգիական լուծումներ: Բացի այդ մեքենան  հնարավորինս անվտանգ է լինելու շրջակա միջավայրի համար:

 

Aston Martin-ն պայմանագիր է կնքել` իր առաջին էլեկտրական մեքենան կառուցելու համար