Maserati-ն գաղտնազերծել է իր առաջին քրոսովերը (լուսանկարներ)

01:12 • 21.02.16

Maserati  մեքենաշինական ընկերությունը գաղտնազերծել է ապրանքանիշի պատմության  առաջին քրոսովերը: Նորույթը, որը ստացել է Levante անվանումը, կներկայացվի մարտին` ժնևյան ավտոսրահում:


Ինչպես գրում է autonews.ru-ն` արտաճանապարհայինի սերիական արտադրությունն իրականացնելու է Fiat-ի գործարանը Թուրինում: Մեքենայի վաճառքը Եվրոպայում կսկսվի այս տարվա գարնանը:


Իտալական մոդելի տեխնիկական բնութագրիչները դեռևս գաղտնի են պահվում: Ոչ պաշտոնական տվյալներով` այն հասանելի կլինի 3 տեսակի շաժիչներով` բենզինային  V6` 335 ձիաուժ հզորությամբ, V8` 560 ձիաուժով  և դիզելային` 340 ձիաուժով:

 

2017-ին շուկայում կհայտնվի նաև   Levante մոդելի հիբրիդային տարբերակը:
 

 

Maserati-ն գաղտնազերծել է իր առաջին քրոսովերը (լուսանկարներ)