Երկիր մոլորակը միակն է իր տեսակի մեջ ամբողջ տիեզերքում. գիտնականներ

19:38 • 22.02.16

«Ավատարի» ֆանատները թերևս հիասթափվեն, բայց գիտնականների վերջին հայտարարության համաձայն՝ Պանդորա մոլորակում նրանք այդպես էլ չեն հայտնվի, հայտնում է Russia Today-ը:

Շվեդիայում  աստղագետները համակարգչային սիմուլյացիայի միջոցով մոդելավորել են մեզ հայտնի տիեզերքը՝ եղած նյութերի հիման վրա՝ կիրառելով ֆիզիկայի օրենքները տիեզերքի գոյության 13.8 մլրդ տարիների համար:

Ըստ այդմ՝ պարզվել է, որ պոտենցիալ գոյություն ունեցող 700 կվանտիմիլիոն մոլորակներից որևէ մեկը նման չէ Երկիր մոլորակին:

Գիտնականներն այս հանգամանքը կապել են Երկրի՝ համեմատաբար երիտասարդ տարիքի հետ՝ 3,5 մլրդ տարի:


 

Երկիր մոլորակը միակն է իր տեսակի մեջ ամբողջ տիեզերքում. գիտնականներ