Facebook-ում նոր բաժին է գործում՝ սոցցանցերում «վիրտուալ իրականության» իրագործման համար

10:14 • 22.02.16

Ամերիկյան Facebook ընկերությունում նոր բաժին է գործում, որը զբաղվելու է սոցիալական ցանցերում «վիրտուալ իրականության» (VR) ստեղծման ծրագրի իրագործմամբ։ Այդ մասին ասված է ընկերության կայքում տեղադրված հայտարարությունում, գրում է gazeta.ru-ն։

 

«Մենք սոցիալական վիրտուալ իրականության (VR) թիմ ենք ստեղծել, որն ամբողջովին կկենտրոնանա վիրտուալ իրականությունում ապագա սոցիալական փոխգործակցության ուսումնասիրման վրա»,- ասված է հաղորդագրությունում։

 

Նշվում է, որ թիմը հետազոտելու է, թե «ինչպես օգտատերերը կարող են շփվել և կիսվել իրար հետ՝ օգտագործելով ինչպես ընթացիկ VR տեխնոլոգիաներ, այնպես էլ հնարավոր երկարաժամկետ հեռանկարներ այն ընթացքում, երբ VR-ն զարգանում է՝ դառնալով է՛լ ավելի կարևոր համակարգչային հարթակ»:

 

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ թիմն աշխատելու է Oculus-ի և Facebook ընկերության այլ խմբերի հետ համագործակցությամբ՝ այդ նպատակներն իրագործելու համար։

 

Facebook-ում նոր բաժին է գործում՝ սոցցանցերում «վիրտուալ իրականության» իրագործման համար