Տիեզերագնաց Սքոթ Քելին Միջազգային տիեզերակայանում փորձարկել է Microsoft-ի վիրտուալ իրականության ակնոցը

15:54 • 22.02.16

ԱՄՆ-ի ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանում փորձարկել են Microsoft HoloLens վիրտուալ իրականության ակնոցը, հաղորդում է Russia Today-ը։ Այդ մասին հայտնի է դարձել տիեզերակայանի անձնակազմի ղեկավար Սքոթ Քելիի թվիթերյան էջից։

 

Microsoft HoloLens վիրտուալ իրականության ակնոցը թույլ է տալիս տիեզերագնացներին կրճատել տիեզերքում հետազոտություններ կամ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու պատրաստման ժամանակը, քանի որ ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը կստացվի սարքի էկրանի վրա:

 

Բացի այդ, ակնոցը թույլ կտա շփվել Երկրի հետ առանց լրացուցիչ տեխնիկական միջոցներ օգտագործելու։

Տիեզերագնաց Սքոթ Քելին Միջազգային տիեզերակայանում փորձարկել է Microsoft-ի վիրտուալ իրականության ակնոցը