Sony-ն սմարթֆոնների նոր շարք է ներկայացրել (տեսանյութ)
Sony ընկերությունը MWC 2016 միջազգային ցուցահանդեսին սմարթֆոնների նոր շարք է ներկայացրել, որում ընդգրկվել են Xperia X, Xperia X Performance և Xperia XA մոդելները:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` Sony-ի նոր շարքում տեղ գտած 3 սմարթֆոնները ներկայանում են 5 դյույմ անկյունագծով էկրաններով:
Xperia X մոդելը համալրված է Snapdragon 650 պրոցեսորով, 3 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ֆլեշ հիշողությամբ: Xperia X-ի էկրանը ներկայանում է 1920×1080 կետայնությամբ: Ընկերության մասնագետները նշում են, որ այս մոդելը կարող է մինչև 2 օր աշխատել առանց վերալիցքավորման:
Պրեմիում դասի Xperia X Performance սմարթֆոնը համալրված է առավել հզոր Snapdragon 820 պրոցեսորով, ինչպես նաև ջրակայուն և անփոշեթափանց կորպուսով: Երկու սմարթֆոնն էլ ներկայանում են 23 և 13 ՄՊ տեսախցիկներով:
Բացի սմարթֆոններից Sony-ին ներկայացրել է նաև մի շարք նորագույն աքսեսուարներ` դյուրակիր մինի-տեսախցիկ, smart ականջակալներ, ինտերակտիվ պրոյեկտոր:










