Huawei-ը ներկայացրել է «երկուսը մեկում» գերբարակ պլանշետը (լուսանկարներ, տեսանյութ)
Huawei ընկերությունը Բարսելոնայում Mobile World Congress 2016 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է «երկուսը մեկում» MateBook-ը` 12 դյույմ էկրանով:
Ինչպես ներկայացնում է The Verge-ը` MateBook-ը իրենից պլանշետ է ներկայացնում, որին կարելի է ստեղնաշար ամրացնել: Պլանշետ-նոութբուքն աշխատում է Windows 10 օպերացիոն համակարգով և ներկայանում է 2160×1440 կետայնությամբ էկրանով:
Սարքավորման հաստությունը 6.9 մմ է, որը համեմատելի է iPhone 6-ի հաստության հետ: Ըստ արտադրողի` MateBook-ի մարտկոցը տեսանյութերի ցուցադրությամբ կարող է աշխատել 9 ժամ:
Բացի այդ, պլանշետը համալրված է մատնահետքերի ներկառուցված սենսորով: Պլանշետի հետ մեկտեղ ներկայացվել է MatePen գրիչը, որն աշխատում է լազերային ցուցիչով:
Նորույթը վաճառքի կհանվի 2016-ի տարեվերջին և կարժենա 699-1599 դոլար:
















