8 բան, որ անում է Samsung Galaxy S 7-ը և չի անում iPhone-ը

20:07 • 23.02.16

Business Insider-ն անդրադարձել է Samsung-ի նորույթին՝ Galaxy S 7 սմարթֆոնին՝ iPhone-ի հետ հակադրությամբ:


Ի մի են բերվել այն մի քանի առանձնահատկությունները, որոնցով Galaxy S 7-ը շահեկանորեն տարբերվում է iPhone-ից:


Այսպես՝  ի տարբերություն iPhone-ի՝ Galaxy S 7-ը ջրակայուն է. կարող է կես ժամից ավելի մնալ ջրի մեջ մեկուկես մետր խորության դեպքում:


Նաև՝ Galaxy S 7-ը շատ արագ է լիցքավորվում՝ 60% լիցքավորում՝ 30 րոպեում:


Այս հեռախոսը հնարավոր է լիցքավորել նաև անլար եղանակով:


Galaxy S 7-ի տեսախցիկը ֆոկուսը բռնում է ավելի արագ, քան iPhone 6s-ինը: Galaxy S 7-ը նաև ավելի լավ է նկարում խավարում:


microSD քարտի միջոցով հնարավոր է մինչև 200 գիգաբայթ լրացուցիչ հզորություն ավելացնել նոր սմարթֆոնին: Սա նաև ավելի մեծ մարտկոց ունի:


Galaxy S 7-ի էկրանը «մշտապես միացված» վիճակում է. նույնիսկ առանց ակտիվացման հեռախոսի էկրանին կարելի է տեսնել ժամը, ամսաթիվը, ստացված նոր հաղորդագրությունը:

 

samsung galaxy s7 regular

The Galaxy S7 is water-resistant.

It can charge really quickly.

It can charge wirelessly.

 

via GIPHY

8 բան, որ անում է Samsung Galaxy S 7-ը և չի անում iPhone-ը