Ինչի համար են իրականում նախատեսված ստեղնաշարի F և J տառերի վրա առկա ուռուցիկ գծերը

20:54 • 23.02.16

Համակարգչային ստեղնաշարի F և  J  տառերի ստեղների վրա առկա ուռուցիկ գծերը նախատեսված են օգնելու օգտատերերին` արագ հավաքելու ճիշտ տառերն առանց ստեղնաշարին նայելու:

 

Ինչպես գրում է The Independent-ը, ուռուցիկ գծերի համար ընտրվել են  այդ տառերը, որպեսզի օգտատերերը կարողանան ամենահարմար ու օպտիմալ դիրքն ընտրել մատները տեղակայելու համար:


Ստացվում է, որ արագ ու հեշտ տպելու համար անհրաժեշտ է երկու ցուցամատերը տեղադրել վերոնշյալ ստեղների վրա, ձախ ձեռքի մյուս մատները կհայտնվեն  A, S, D, իսկ աջինը` K,L և կրկնակետի ստեղների վրա: Բութ մատները կհայտնվեն տարածության ստեղնի վրա:

 

Ինչի համար են իրականում նախատեսված ստեղնաշարի F և J տառերի վրա առկա ուռուցիկ գծերը