Ֆինլանդիայում մարդու դեմքի փոխպատվաստում է իրականացվել
Ֆինլանդիայում մարդու դեմքի փոխպատվաստում է իրականացվել՝ առաջին նման վիրահատությունը Հյուսիսային Եվրոպայում:
«ՏԱՍՍ»-ը մանրամասնում է, որ Ֆինլանդիայի համար եզակի այս վիրահատությունը իրականացվել է Հելսինկիի և Ուուսիմաայի՝ HUS-ի բժշկական շրջանի հիվանդանոցում:
Աղբյուրը նշում է, որ սովորաբար նման վիրահատությունների կարիք են ունենում լուրջ այրվածքներ ստացած, կենդանիների կծոցներից տուժած և այլ ուժեղ վնասվածքներ ստացած մարդիկ:
Նման դեպքերում փոխպատվաստվում է դոնորի դեմքը, որի մոտ ուղեղի մահ է արձանագրվում:
Միաժամանակ հարկավոր է, որպեսզի դոնորն ու նոր դեմքի տերը լինեն միևնույն սեռի ու տարիքի:
Ֆինլանդիայում անցկացված այս շատ բարդ վիրահատությունը թվով ընդամենը 35-րդն է ամբողջ աշխարհում:
Առաջին նման վիրահատությունն աշխարհում իրականացվել էր 2010-ի մարտին Իսպանիայում:










