Google-ը փակում է Compare ծառայությունը. The Wall Street Journal
Ամերիկյան Google ընկերությունը փակում է Compare առևտրային ծառայությունը` ամերիկյան շուկայում աշխատանքը սկսելուց մեկ տարի անց, գրում է The Wall Street Journal-ը` հղում անելով հարցին քաջատեղյակ աղբյուրների։
Կայքը թույլ է տալիս ԱՄՆ-ում օգտատերերին համեմատել կրեդիտ քարտերի, հիփոթեքների կամ տարբեր ապահովագրությունների տրամադրման պայմանները:
Նշվում է, որ ծառայության փակումը Google-ի` տվյալ ոլորտում օգտատերերին ֆինանսական գործիքներով ապահովելու հարցում ունեցած անհաջողությունն է, փոխանցում է Газета-ն։










