Չինացիները սմարթֆոնը 15 րոպեում լիցքավորող տեխնոլոգիա են ներկայացրել

21:57 • 23.02.16

Բարսելոնայում կայացած Mobile World Congress 2016 միջազգային ցուցահանդեսում չինական Oppo ընկերությունը սմարթֆոնների գերարագ լիցքավորման տեխնոլոգիա է ներկայացրել:

 

Ինչպես գրում է The Mashable-ը, սմարթֆոններ արտադրողն իր ստեղծած տեխնոլոգիան անվանել է Super VOOC: Այն կարող է 100 տոկոսով  լիցքավորել հեռախոսի մարտկոցը ընդամենը 15 րոպեում:


Տեխնոլոգիան համատեղելի կլինի microUSB, USB-C միակցիչների հետ:
 

 

Չինացիները սմարթֆոնը 15 րոպեում լիցքավորող տեխնոլոգիա են ներկայացրել