Ներկայացվել է Bently Mulsanne սեդանի նոր տարբերակը (լուսանկարներ)
Bently ընկերությունը ներկայացրել է Mulsanne սեդանի նորացված տարբերակը, որի հանրային պրեմիերան նախատեսված է 2016-ի մարտին:
Ինչպես գրում է Корреспондент-ը` սեդանի նոր տարբերակի հիմնական մրցակիցն է Rolls-Royce Phantom մոդելը:
Bently-ի նորույթը ներկայանում է անվային բազայի փոփոխություններով, որի շնորհիվ զգալիորեն մեծացել է հետին նստելատեղերի ուղևորների ոտքերի համար նախատեսված տարածքը: Մեքենան հասանելի կլինի նաև 6 տեղանոց սրահով:
Մոդելը զինված է 6.75 լիտր ծավալով բենզինային, V8 երկտուրբո շարժիչով: 100 կմ/ժամ-ը մեքենան զարգացնում է 5.1 վայրկյանում, առավելագույն արագությունը 300 կմ/ժամ է:
Մեքենայում հավելյալ 10.2 դյույմ անկյունագծով պլանշետ է տեղադրվել, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով:















