Առաջին թռչող ավտոմեքենան կներկայացվի 2018թ. (լուսանկարներ)
Ամերիկյան Terrafugia ընկերությունը պատրաստվում է 2018թ. պաշտոնապես ներկայացնել աշխարհում առաջին թռչող մեքենան` TF-X մոդելը։
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, նախագծի մասնակիցները պատմել են, որ մեքենայի նախնական օրինակն արդեն փորձարկվում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի աերոդինամիկ խողովակում:
Մեքենան ունի 300 ձիաուժ հզորությամբ շարժիչներով համալրված շարժական թևեր, որոնց միջոցով կարող է զարգացնել առավելագույնը 332 կմ/ժ արագություն:
Ինժեներների անթերի աշխատանքի դեպքում հնարավոր կլինի նստել փոխադրամիջոցի մեջ, համակարգչին «ասել» համապատասխան հասցեն ու վայելել ուղևորությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ թռչող ինքնաթիռը վաճառքում կհայտնվի 2025թ. ոչ շուտ:















