Ընկերությունը գաղտնի անցուղիներ ու սենյակներ է կառուցում տներում (տեսանյութ)
Սթիվ Համբլը ցանկացել է իր տանը գաղտնի անցուղիներ ունենալ, սակայն չի գտել մի ընկերություն, որը նման ծառայություն է մատուցում:
Այսպիսով նա ստեղծել է իր սեփական Creative Home Engineering ընկերությունը, որը թաքնված դռներ, անցուղիներ, միջանցքներ, սենյակներ և ծուղակ-դռներ է կառուցում տներում:
Ինչպես ներկայացնում է Business insider-ը` նրանք կառուցում են գաղտնի սենյակներ սովորական թվացող պատերի ետևում: Սովորական գրապահարանը կարող է բացվել փեղկավոր դռան պես:












