Վիրտուալ իրականության սարքն օգնում է մարդկանց հաղթահարել տարատեսակ վախերը (տեսանյութ)
Բելգիայի Van Gogh Hospital բուժհաստատության մասնագետներն օգտագործում են վիրտուալ իրականության սարքերը մարդկանց մոտ տարատեսակ երևույթների հանդեպ ֆոբիաները (վախերը) վերացնելու համար:
«Մարդիկ, ովքեր մասնակցում են վիրտուալ իրականության սարքի օգտագործումը ներառող թեստին, գիտեն, որ իրենց վտանգ չի սպառնում, սակայն նրանց ուղեղը ստեղծված իրավիճակին արձագանքում է այնպես, ինչպես որ դա կլիներ իրական պայմաններում: Ուստի` այս թերապիան շատ արդյունավետ է վախերի հաղթահարման կամ դրանք զգալի մեղմելու համար»,-մեջբերում է euronews.com-ը հիվանդանոցի հոգեբան Նոել Սեփերսին:
Աղբյուրը մանրամասնում է, որ յուրաքանչյուր ֆոբիայի համար վիրտուալ իրականության սարքը գործում է յուրովի:
Նշվում է նաև, որ ստորև ներկայացված տեսանյութի հերոսուհին Նատալին է, ով առանձնահատուկ վախ ունի բարձրության նկատմամբ.













