Մի քանի պատճառ՝ կոշիկների տուփերի մեջ դրված թղթե պարկերը դեն չնետելու համար

00:30 • 25.02.16

Նկատած կլինեք, որ նոր գնված կոշիկի տուփերում պարկիկներով ինչ-որ գնդիկներ են դրված: Դա հենց «սիլիկաժել» է, որը կարելի օգտագործել տարբեր նպատակներով, գրում է Business Insider-ը։

Դրանք կարելի է դնել մարզասրահ այցելելու համար նախատեսված պայուսակի մեջ, այն կանխում է բակտերիայի զարգացումը և չեզոքացնում անցանկալի հոտերը:  

Ունի կլանող հատկություն. եթե ձեր հեռախոսը թրջվել է, դրեք սիլիկաժելով լի պարկերի մեջ, և այն կկլանի խոնավությունը: 

Մեքենայի դիմապակու գոլորշին մաքրելու համար տեղադրեք պարկերը դիմապակու տակ, և այն կկլանի խոնավությունը: 

Պարկերը նաև կարող են օգտակար լինել հին նկարները երկար պահպանելու համար։ 

Մի քանի պատճառ՝ կոշիկների տուփերի մեջ դրված թղթե պարկերը դեն չնետելու համար