Apple-ի ղեկավարը հայտնել է, որ Օբամայի հետ կքննարկի iPhone-ը կոտրելու հարցը
Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ կքննարկի ամերիկյան իշխանությունների` iPhone սմարթֆոնը կոտրելու համար իրենց միջոցներ տրամադրելու պահանջը։ Այդ մասին Կուկն ասել է ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, փոխանցում է РИА Новости-ն:
«Ես կխոսեմ այդ մասին նախագահի հետ»,- նշել է ընկերության ղեկավարը` մեկնաբանելով ԱՄՆ-ի իշխանությունների հարցումը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Կալիֆոռնիայի դատարանը պահանջել էր Apple-ից ՀԴԲ-ին տրամադրել հատուկ ծրագրային ապահովում, որը թույլ կտա իրենց ստանալ Սան Բերնարդինոյի ահաբեկիչներից մեկի հեռախոսում պահվող տեղեկության հասանելիությունը: Սարքը պատկանել է ահաբեկիչ Սաիդ Ֆարուքին, ով մասնակցել է Սան Բերնարդինոյում հաշմանդամների կենտրոնի վրա հարձակմանը:










