Ֆրանսիան Google-ից 1,6 մլրդ եվրո է պահանջում՝ չվճարված հարկերի դիմաց

09:17 • 25.02.16

Ֆրանսիայի իշխանություններն ամերիկյան ինտերնետային հսկա Google ընկերությունից պահանջում են վճարել 1,6 միլիարդ եվրո՝ որպես չվճարված հարկերի համար փոխհատուցում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Ավելի վաղ Google-ը համաձայնել է 130 միլիոն ֆունտ (181 միլիոն դոլար) հարկային փոխհատուցում վճարել բրիտանական իշխանություններին։

 

«Ֆրանս պրես» գործակալության տեղեկություններով՝ Google-ի ղեկավարությունը մտադիր է ֆրանսիական իշխանությունների հետ քննարկել վճարումների պայմանները և հնարավոր է՝ արդյունքում փոխանցի միայն գումարի մի մասը։

 

Ֆրանսիայի իշխանությունները և Google-ի ներկայացուցիչները դեռ ոչ մի մեկնաբանություն չեն տրամադրում առաջացած իրավիճակի վերաբերյալ։

 

Անցած տարի Եվրամիության հարկային կարգավորիչները ԵՄ-ի տարածքում աշխատող խոշոր ընկերությունների հարկային գործարքների հետաքննություն են սկսել։ Անցած տարվա հոկտեմբերին Եվրոպական հանձնաժողովը պարտավորեցրել է Starbucks ամերիկյան սրճարանների ցանցին և Fiat Chrysler ավտոկոնցեռնին 30-ական միլիոն եվրոյի չափով լրացուցիչ հարկեր վճարել։

 

Ֆրանսիան Google-ից 1,6 մլրդ եվրո է պահանջում՝ չվճարված հարկերի դիմաց