Google-ը 27 մլն եվրո կհատկացնի Եվրոպայում լրատվական կազմակերպություններին

09:59 • 25.02.16

Google ընկերության գործադիր տնօրեն Սունդար Պիչային հայտարարել է, որ ընկերությունը 27 մլն եվրո կհատկացնի Եվրոպայում 128 լրատվական կազմակերպությունների` Digital News նախագծի շրջանակում, գրում է РИА Новости-ն:

 

Տնօրենի խոսքով` նման ֆինանսավորման նպատակը «թվային լրագրության ոլորտում նորարարությունների խթանումն է»:

 

Սունդար Պիչային հայտնել է, որ ֆինանսական օգնություն կստանան տարբեր կազմակերպություններ` ոչ մեծ ստարտափերից մինչև խոշոր, վաղուց գործող լրատվական կազմակերպություններ:

 

Տվյալ ծրագրի մասնակիցների ցուցակը կհայտարարվի մոտ ապագայում, սակայն արդեն հայտնի է, որ դրանում ներառված է France Presse գործակալությունը:
 

Google-ը 27 մլն եվրո կհատկացնի Եվրոպայում լրատվական կազմակերպություններին