Հսկայական «գորիլան» Միջազգային տիեզերակայանում հարձակվել է բրիտանացի տիեզերագնացի վրա (տեսանյութ)

10:17 • 25.02.16

The Guardian պարբերականը հրապարակել է Միջազգային տիեզերակայանում արված ուշագրավ տեսանյութ, որի հերոսներն են հսկայական «գորիլան» ու Մեծ Բրիտանիան ներկայացնող տիեզերագնաց Թիմ Փիքը:

 

Տեսանյութում երևում է՝ ինչպես է ահռելի «կենդանին» տիեզերակայանում հետապնդում Փիքին` փորձելով «հարձակվել» նրա վրա։


Աղբյուրը մանրամասնում է, որ զավեշտալի տեսանյութի տարածողը ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնաց Մարկ Քելին է: Հայտնի է, որ գորիլայի կոստյումի տակ թաքնված է նրա զույգ եղբայրը` ամերիկացի տիեզերագնաց Սքոթ Քելին, ով շուտով ավարտելու է իր առաքելությունը Միջազգային տիեզերակայանում։

 

Հսկայական «գորիլան» Միջազգային տիեզերակայանում հարձակվել է բրիտանացի տիեզերագնացի վրա (տեսանյութ)