Apple-ը մշակում է անվտանգության միջոցառումներ ընդդեմ iPhone-ների կոտրման. լրատվամիջոցներ

11:36 • 25.02.16

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության մասնագետները մշակում են անվտանգության միջոցառումներ, որոնց դեպքում iPhone սմարթֆոնները հնարավորինս ապահովագրված կլինեն հաքերային հարձակումներից, գրում է The New York Times-ը։

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, այլ կերպ ասած` սմարթֆոնները չեն կարողանա կոտրել նույնիսկ գաղտնի ծառայությունների լավագույն հաքերները:

 

Ոլորտի փորձագետների կարծիքով՝ Apple-ին կհաջողվի հասնել իր նպատակին, և այդ դեպքում` ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն ու նմանատիպ այլ կառույցներ բավական լուրջ արգելքների կհանդիպեն պոտենցիալ հանցագործների մասին տեղեկություններ հավաքելու հարցում։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ օրեր առաջ Հետաքննությունների դաշնային բյուրոն Apple-ից պահանջել էր ապակոդավորել Սան Բերնարդինոյի հրաձիգի` 14 մարդու սպանած Սայեդ Ֆարուքի iPhone-ը` ահաբեկչի կապերի վերաբերյալ համապատասխան տվյալներ ստանալու նպատակով: Սակայն Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը հրաժարվել է բավարարել իշխանությունների պահանջը` պարզաբանելով, որ դա ոչ ցանկալի նախադեպ կդառնա ու կվիրավորի iPhone-ի բազում օգտատերերի։

 

Apple-ը մշակում է անվտանգության միջոցառումներ ընդդեմ iPhone-ների կոտրման. լրատվամիջոցներ