Շոտլանդիայում «հակաահաբեկչական» կահույք են ստեղծել (տեսանյութ)

16:27 • 25.02.16

Բրիտանական ընկերությունը «հակաահաբեկչական» կահույք է ստեղծել, որն իրենից ներկայացնում է զրահապատ բազմոցներ, բազկաթոռ և բարձեր, գրում է korrespondent.net-ը։

 

Կահույք արտադրող ընկերության արտադրանքում ներդրված է պաշտպանիչ շերտ, որը կարող է մարդկանց պաշտպանել ահաբեկչական հարձակումների ժամանակ։

 

Osdin Shield ընկերության ներկայացուցիչները նշել են, որ իրենց կահույքը կմատակարարեն հյուրանոցներին, դեսպանատներին և թանգարաններին։

 

Նրանք հայտարարում են, որ անկանխատեսելի հրաձգության ժամանակ բազմոցը կարող է անվտանգություն ապահովել մի քանի րոպեի ընթացքում։

 

«Մենք նախագծել ենք այս կահույքը՝ հաշվի առնելով անսպասելի փոխհրաձգությանը մարդկանց բնական արձագանքը. թռչել և թաքնվել որևէ թաքստոցի հետևում»,- նշել է ընկերության հիմնադիր Ջարեն Օսդինը։

 

Արտադրողները վստահ են, որ այդ կահույքը պահանջարկ է վայելելու ողջ աշխարհում, քանի որ ահաբեկիչների հարձակման հավանականությունը բարձր է։ Ակնկալվում է, որ ընկերության հիմնական հաճախորդների շրջանում կլինեն դեսպանատներն ու հյուրանոցները, քանի որ հենց նրանք են վերջին ժամանակներում առավել հաճախ ենթարկվել ահաբեկչական հարձակումների։

 

Շոտլանդիայում «հակաահաբեկչական» կահույք են ստեղծել (տեսանյութ)