Գերմանական գարեջրում պեստիցիդ է հայտնաբերվել

00:20 • 26.02.16

Շրջակա միջավայրի մյունխենյան ինստիտուտի հետազոտությունները ցույց են տվել, որ գերմանական գարեջրում պեստիցիդ-գլիֆոսատ են հայտնաբերել, որը գյուղատնտեսության մեջ կիրառվող պարարտանյութ է: 

 

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, քիմիական միացությունը հայտնաբերվել է ուսումնասիրված 14 հայտնի ապրանքանիշի գարեջրում:


Նյութի պարունակությունը 300 անգամ գերազանցել է թույլատրելի չափը, որն է 0.46-29.74 միկրոգրոմ/լիտր:


Նշվում է, որ քիմիական նյութը հայտնաբերվել է Krombacher, Oettinger, Bitburger, Veltins, beck's, Paulaner, Warsteiner, Hasseroeder, Radeberger, Erdinger, Augustiner, Franziskaner, Koenig Pilsener, Jever ապրանքանիշերում:

 

Գերմանական գարեջրում պեստիցիդ է հայտնաբերվել