E-Tense. ներկայացվել է 402 ձիաուժ հզորություն զարգացնող էլեկտրամեքենան (լուսանկարներ)

19:46 • 26.02.16

PSA Peugeot Citroen խմբի կազմի մեջ մտնող DS ընկերությունը ներկայացրել է E-Tense  էլեկտրական կուպեն:

 

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը` նորույթի դիզայնը նախագծվել է 1955 թվականի արտադրության Citroen DS  մոդելի ոճով: Մեքենայի երկարությունը կազմում է 4.12 մետր, իսկ լայնությունը` 2.08 մետր: Մեքենան կշռում է 1.8 տոննա:


E-Tense մոդելն ստացել է լուսադիոդային լուսարձակներ, որոնք կարող են պտտվել 180 աստիճան շառավղով, ինչպես նաև 20 դյույմանոց թեթևաձույլ անվահեծեր:


Մեքենայի սրահը համալրված է 10 դյույմ էկրանով տեղեկատվազվարճանքային և Focal աուդիոհամակարգով:


Էլեկտրամեքենայի հզորությունը կազմում է 402 ձիաուժ, իսկ 100 կմ/ժամը մեքենան զարգացնում է 4.5 վայրկյանում: Մեքենայի առավելագույն արագությունը 250 կմ/ժամ է: Մեկ լիցքավորմամբ մեքենան կարող է 360 կմ տարածություն անցնել:


E-Tense-ի հանրային դեբյուտը կկայանա մարտին` ժնևյան ավտոսրահում:

 

 

 

E-Tense. ներկայացվել է 402 ձիաուժ հզորություն զարգացնող էլեկտրամեքենան (լուսանկարներ)