ՆԱՍԱ-ն ցուցադրել է Պլուտոնի հյուսիսային բևեռի սառցե կիրճերը (լուսանկար)

14:52 • 26.02.16

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, իր պաշտոնական էջում հրապարակել է New Horizons արբանյակի կողմից արված նոր լուսանկար։ Դրանում ցուցադրված են Պլուտոն մոլորակի հյուսիսային բևեռի մոտ գտնվող սառցե կիրճերը։

 

Ուղղահայաց դիրքով գտնվող կիրճերը գտնվում են Լոուել պայմանական անվանումը ստացած տարածքում: Դրանցից ամենամեծը, որը ստորև ներկայացված լուսանկարում պատկերված է դեղին գույնով, ունի 75 կմ լայնություն։ Դրա կողքին գտնվող կանյոնները, որոնք ներկված են կանաչ գույնով, ունեն մինչև 10 կմ լայնություն:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ այս լուսանկարը New Horizons-ը ֆիքսել է 2015թ. հուլիսին` գաճաճ մոլորակից գտնվելով 33.900 կմ հեռավորության վրա։


Pluto’s diversity of geological and compositional features

ՆԱՍԱ-ն ցուցադրել է Պլուտոնի հյուսիսային բևեռի սառցե կիրճերը (լուսանկար)