Կանադացիները գերձայնային օդանավ են նախագծել, որը Նյու Յորքից Լոնդոն կհասնի 30 րոպեում (տեսանյութ)
Կանադական շահույթ չհետապնդող տեխնոլոգիական ընկերությունը ինքնաթիռի դիզայն է ներկայացրել, որը կարող է հեղափոխել ապագայի չվերթները:
Ինչպես գրում է Tech insider-ը` օդանավերը կարող են վերադարձնել գերձայնային արագությամբ կոմերցիոն ճանապարհորդությունները` հնարավորություն տալով ուղևորներին ավելի արագ ճամփորդել ողջ աշխարհում: Նման կոմերցիոն չվերթներ չեն իրականացվել 2003-ին Concorde-ի հեռանալուց հետո:
Գերձայնային արագությամբ ընթացող երկու կոնցեպտային օդանավ է նախագծվել: Concorde-ի առավելագույն արագությունը 2 Մախ էր, որը ձայնի արագության կրկնակին է, իսկ Skreemr օդանավը նախագծված է հասնելու մինչև 10 Մախ արագության, որը 14 անգամ ավելի արագ է սովորական ուղևորատար օդանավերից:
Ներկայում ուղևորները Նյու Յորքից Լոնդոն են թռչում 8 ժամում, իսկ 75 ուղևորի համար նախատեսված Skreemr-ով տեղ կհասնեն 30 րոպեում:
Անհրաժեշտության դեպքում այն կարող է տեղափոխել 2 ուղևորի` ընթանալով 24 Մախ արագությամբ: Այս արագությանը հասնել հնարավոր է հատուկ շարժիչների շնորհիվ, որոնք դեռևս մշակվում են ընկերության կողմից:












