Պերուում բժիշկները կնոջ որովայնից 16 կգ քաշով ուռուցք են հեռացրել (տեսանյութ)

13:10 • 26.02.16

Պերուի մայրաքաղաք Լիմայում բժիշկները վիրահատության արդյունքում երիտասարդ կնոջ որովայնից հեռացրել են հսկայական` 16 կգ քաշով ուռուցք, հայտնում է CNN-ը:

 

Քսաներկուամյա կինը` Իրիանիտա Ռոխասը, այս ուռուցքն ունեցել է 13 տարեկանից։ Տարիների ընթացքում այն այնքան է մեծացել, որ տպավորություն էր ստեղծվել, թե Ռոխասը գտնվում է հղիության վերջին ամսում:

 

Բժիշկների փոխանցմամբ՝ վիրահատությունը տևել է 3 ժամ: Այժմ հիվանդը գտնվում է վերականգնման փուլում ու անչափ երջանիկ է, որ կկարողանա այսուհետ նորմալ կյանք վարել:

 

Նախկինում ուռուցքը խանգարում էր նրան քայլելու ու շնչելու հարցում։


Հետագայում նա պետք է քիմիաթերապիայի կուրս անցնի, ինչից հետո, ըստ մասնագետների, վերջնականապես ապաքինվելու շանսերը կլինեն մոտ 90 տոկոս:
 

 

Պերուում բժիշկները կնոջ որովայնից 16 կգ քաշով ուռուցք են հեռացրել (տեսանյութ)