World of Tanks-ի բելառուս ստեղծողը միլիարդատեր է դարձել
World of Tanks առցանց տեսախաղի ստեղծող, բելառուսցի Վիկտոր Կիսլիի կարողությունը գերազանցել է $1 մլրդ-ը:
Այս մասին հայտնում է Bloomberg-ը միլիարդատերերի սեփական վարկանիշային աղյուսակում՝ Bloomberg Billionaires Index-ում:
Կիսլիի Wargaming ընկերության արժեքը, ըստ լրատվամիջոցի, կազմում է $1,5 մլրդ:
Վիկտոր Կիսլին Bloomberg-ի հետ զրույցում հավելել է, որ մտադիր չէ կանգ առնել այս մակարդակում և նշել, որ համեստ կյանք է վարում:










