Հնդիկները ներկայացրել են աշխարհի ամենաէժան սմարթֆոնը` 3.67 դոլար արժողությամբ (լուսանկարներ, տեսանյութ)
Հնդկական Ringing Bells ընկերությունը նոր ալիք է բարձրացնում տեխնոլոգիաների ոլորտում` ներկայացնելով իր նորագույն արտադրանքը` անհավատալիորեն մատչելի սմարթֆոնը, որն արժե 251 ռուփի ($3.67):
Բացի ցածր գնից, Freedom 251 սմարթֆոնը ներկայանում է մի շարք աչքի ընկնող գործառույթներով, ինչպես օրինակ` 8 ԳԲ հիշողությունը, 8 ՄՊ և 3.2 ՄՊ տեսախցիկները, դեմքի ճանաչման գործառույթով արգելափակման համակարգը, 5 դյույմ սենսորային էկրանը, Bluetooth:
Ինչպես հայտնում է Oddity central-ը` վկայակոչելով ընկերության կայքը, սմարթֆոնն աշխատելու է Android 5.1 Lollipop օպերացիոն համակարգով:
Ընկերության ներկայացուցչի խոսքով` իրենց սմարթֆոնը, որն այնքան նման է Apple-ի iPhone 4-ին, «կհեղափոխի, ոլորտը: Ընկերությունն արդեն 37 մլն պատվեր է ստացել սմարթֆոնի ներկայացման առաջին իսկ օրը և 24.7 մլն պատվեր` երկրորդ օրը:












