Գիտությանն անհայտ մակաբույծ ծաղիկ է հայտնաբերվել
Կոբեի համալսարանի գիտնականները Ճապոնիայում մակաբույծ բույս են հայտնաբերել, որը մինչ այդ անհայտ է եղել գիտությանը:
«Ռոսսիյսկայա գազետա»-ն հայտնում է, որ անհայտ ծաղիկը հայտնաբերվել է Յակուսիմայի մշտադալար անտառներում: Սա հիրավի զարմանալի բույս է, որն ունակ է ֆոտոսինթեզի՝ ուստի արևի լույսի կարիք չունի:
Բույսը կարճ ժամանակով ծաղիկներ է տալիս հողից վերև, չնայած ինքն ամբողջությամբ հողի տակ է և որպես մակաբույծ սնվում է սնկերով՝ հարյուրավոր արմատաթելերով սնկերից քամելով սննդարար նյութերը: Սովորաբար բույսերն ու բույսերը սիմբիոզի ձևաչափում են գոյատևում՝ իրար հետ կիսելով հողում առկա օրգանական նյութերը: Բույսերն ու սնկերը կարող են նաև առանց իրար գոյատևել, սակայն ոչ այս նոր ծաղկի դեպքում, որը մահանում է, եթե հողում զարգացած սնկեր չի գտնում:
Նոր ծաղկաբույսը ստացել է Sciaphila yakushimensis անվանումը:











