Մեկ տարի տիեզերքում գտնվելը, մեկ քայլ առաջ է դեպի Մարս ուղևորությանը. տիեզերագնաց
ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Սքոթ Քելլին չորեքշաբթի օրը տիեզերքից կվերադառնա Երկիր մոլորակ: Քելլին այնտեղ է արդեն մեկ տարի, գրում է Associated Press-ը և հավելում, որ ՆԱՍԱՆ սա համարում է կարևոր նախապատրաստական աշխատանք դեպի Մարս ուղևորությունից առաջ:
«Կարծում եմ մենք այս ուղևորությունից շատ բան կսովորենք հետագա`առավել երկարաժամկետ թռիչքների համար, որ մի օր մեզ Մարս կտանի»,- ասել է Քելլին հինգշաբթի տիեզերքից կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Սքոթ Քելլիի 340-օրյա ուղևորությունը ամենաերկարն է ՆԱՍԱ-ի պատմության մեջ: Վերադառնալուց հետո նա և իր հետ մեկ տարի տիեզերքում գտնված երկու ռուսները կենթարկվեն տարբեր թեստերի՝ պարզելու նրանց առողջական վիճակը և տիեզերքում առավել երկար մնալու հնարավորությունը, քանզի մոտ 2030թ. պլանավորած դեպի Մարս ուղևորությունները կտևեն երկուսուկես տարի. հայտնում է Associated Press-ը:










