Թափանցիկ վրանը թույլ է տալիս վայելել հանգիստն ու զմայլվել բնության գեղեցկությամբ (լուսանկարներ)

01:34 • 28.02.16

Holleyweb  առցանց վաճառքի կայքը թափանցիկ վրաններ է ներկայացրել, որոնք հնարավորություն կտան ցանկացած տիպի հանգիստ նախընտրողներին վայելել բնության գեղեցկությունն ու հանգիստը հարմարավետ օթևանում:

 

Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` պղպջակի տեսք ունեցող վրանները անջրանցիկ են և հրակայուն: Դրանք կարելի է կիրառել ցանկացած ժամանակ, ինչպես անձրևի, այնպես էլ՝ ձյան: Վրանը փչելու համար միայն վարդակ է անհրաժեշտ մոտակայքում, որից պետք է միացնել փչող սարքը:


Իսկ հրաշք վրանի արժեքը կազմում է 2000 դոլար: 4 մետրանոց վրանը նախատեսված է երկու հոգու համար:

 

Թափանցիկ վրանը թույլ է տալիս վայելել հանգիստն ու զմայլվել բնության գեղեցկությամբ (լուսանկարներ)