Apple-ը տեղափոխել է իր արտադրանքի շնորհանդեսի օրը. լրատվամիջոցներ

16:38 • 29.02.16

Ամերիկյան Apple ընկերությունը տեղափոխել է իր սարքերի շնորհանդեսի օրը, հաղորդում է Re/Code կայքը։ Սպասվում է, որ միջոցառումը կկայանա մարտի 21-ին կամ այդ օրվանից հետո մեկ շաբաթվա ընթացքում։

 

Այնուամենայնիվ, Apple-ը դեռ չի հաստատել այդ տեղեկությունը: Սակայն հայտնի է, որ շնորհանդեսը մարտի 15-ին տեղի չի ունենա, ինչպես լրատվամիջոցների հաղորդմամբ նախատեսված էր ավելի վաղ:

 

Նոր ամսաթվի մասին ավելի վաղ հայտնել է կորեական KG News կայքը, իսկ այնուհետ մի քանի աղբյուրներ հաստատել են տվյալները: 

 

Մարտյան շնորհանդեսի ընթացքում Apple-ը չի ներկայացնի նոր արտադրանք, բայց կներկայացնի արդեն գոյություն ունեցող արտադրանքի կատարելագործված և բարելավված տարբերակները: Դրանց թվում սպասվում է 4-դյույմանոց iPhone 5SE-ն, որը կշարունակի iPhone 5-ի շարքը, բայց կստանա ավելի հզոր բնութագրեր։ 

Apple-ը տեղափոխել է իր արտադրանքի շնորհանդեսի օրը. լրատվամիջոցներ