Բանգլադեշում ուսուցիչներին կարգելեն ծեծել աշակերտներին

20:08 • 29.02.16

Բանգլադեշում տարրական կրթության համար պատասխանատու նախարարությունը երկրի բոլոր դպրոցների տնօրեններին կարգադրություն է արել: BBC-ն հայտնում է, որ դրա համաձայն՝ տնօրենները պետք է ուսուցիչներին արգելեն ծեծել աշակերտներին:

Դպրոցներում՝ տեսանելի տեղերում կտեղադրվեն կանոններ, որոնք արգելում են ճիպոտահարումը և մարմնական պատիժների այլ տեսակները:

Մի քանի տարի առաջ այդ երկրի Գերագույն դատարանը արգելել էր մարմնական պատիժները դպրոցներում, սակայն հարյուրավոր դպրոցներում դա շարունակում է կիրառվել, գյուղական դպրոցներում՝ նաև աշակերտների ծնողների պահանջով:


 

Բանգլադեշում ուսուցիչներին կարգելեն ծեծել աշակերտներին