Lamborghini-ն գաղտնազերծել է հոբելյանական սուպերքարի արտաքին տեսքը

22:22 • 29.02.16

Lamborghini  ընկերությունը հրապարակել է իր հոբելյանական մոդելի` Centenario LP770-4 V12 էքստրեմալ կուպեի առաջին պաշտոնական վիդեոթիզերը:  

Ինչպես փոխանցում է Motor.ru-ն` սուպերքարը, որի պրեմիերան կկայանա մարտի 1-ին  Ժնևի ավտոսրահում,  թողարկվելու է իտալական ապրանքանիշի հիմնադիր Ֆերուչո Լամբորգինիի ծննդյան 100-րդ տարեդարձի պատվին:

Մեքենան կառուցվելու է Aventador-ի «գերհզոր» LP750-4 SV  մոդելի հիման վրա: Այն կստանա բարդ աերոդինամիկ կառուցվածք և սև-դեղին գունավորում: Aventador-ի «գերհզոր» մոդելից նորույթը կարելի կլինի տարբերել արտանետման համակարգի 3 խողովակներով` ի տարբերություն SV-ի 4 խողովակների:

Նորագույն մոդելի տեխնիկական բնութագրիչները դեռ գաղտնի են պահվում: Հավանաբար, այն կհամալրվի 12 մխոցային 6.5 լիտր ծավալով ատմոսֆերային շարժիչով, որի հզորությունը կկազմի 770 ձիաուժ:    

Lamborghini-ն գաղտնազերծել է հոբելյանական սուպերքարի արտաքին տեսքը